Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

«Այո, ես հենց նոր արեցի դա»

«Այո, ես հենց նոր արեցի դա»
27.08.2025 | 11:24

Երկար տարիներ մենք պայքարում էինք, որ Հայոց Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի, որպես Հայոց իրավունքների վերականգնման առաջին փուլ։ Բազմաթիվ երկրներ ճանաչեցին, սակայն այն երկիրը, որն ինքն էր ստեղծվել հոլոքոստի արդյունքում, այդպես էլ լուռ էր, որովհետև Թուրքիայի հետ հարաբերություններ և առևտուր ուներ։

Այժմ շատ բան է փոխվել, և Նեթանյահուն՝ Թուրքիայի հետ հնարավոր բախման հեռանկարով, եթերում հայտարարում է, որ անձամբ ինքը ճանաչեց։

Ես հասկանում եմ, որ մենք շատ էմոցիաներ ունենք, ու հատկապես 2020 թվականից սկսած օբյեկտիվ թշնամանք, բայց եթե հարցը Հայաստանի և հայ ժողովրդի ազգային իղձերի իրագործման անգամ մեկ տոկոս հավանականությանն է վերաբերվում, ուրեմն հարկ եղած դեպքում անգամ «սատանայի» հետ պետք է բանակցել՝ սպասարկելու մեր ազգային իղձերի իրագործման նպատակը։

Մի շատ կարևոր հարց կա՝ եթե վաղը Իսրայել–Թուրքիա պատերազմ սկսվի, ո՞րն է լինելու մեր դիրքորոշումը։ Ես դեռ չեմ ասում մեր գործողությունները, այլ ընդամենը՝ մեր դիրքորոշումը:

«Ես կարծում եմ, որ մենք փաստացի ճանաչել ենք, որովհետև ես կարծում եմ, որ Քնեսեթն այդ հարցով բանաձև է ընդունել»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Լրագրողն ընդհատելով նրան՝ պնդել է, որ դա անի անձամբ Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետը, ինչին ի պատասխան ասել է․ «Այո, ես հենց նոր արեցի դա»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ